ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 14-ին հայտարարել է, որ ԶԼՄ-ները խեղաթյուրել են Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հարաբերությունների մասին իր խոսքերը: Այս մասին գրառումը վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը թողել է թվիթերյան իր էջին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«The Wall Street Journal-ը պնդում էր, թե իբր ես պարբերականի հետ զրույցում նշել եմ, որ «լավ հարաբերություններ ունեմ Կիմ Չեն Ընի հետ»: Իհարկե, ես այդպիսի բան չեմ ասել: Ես ասել եմ, որ «լավ հարաբերություններ եմ ունեցել Կիմ Չեն Ընի հետ»: Մի մեծ տարբերություն կա», - գրել է ԱՄՆ նախագահը:

Նա նաեւ շեշտել է, որ «բարեբախտաբար պահպանել է լրագրողների հետ զրույցի ձայնագրությունը»: