ՄԱԿ-ում խոստովանել են սեռական ոտնձգության խնդրի առկայությունը: Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուջարիկը: Նա հայտարարել է,  որ ղեկավարությանը հայտնի է որոշ աշխատակիցների ոչ պատշաճ վարքագծի մասին, եւ ամեն ինչ արվում է խնդրի լուծման համար, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

ՄԱԿ-ում սեռական ոտնձգությունների  մասին նախօրեին հայտնել էր  The Guardian-ը: Այնտեղ հեղինակները որպես հիմք  բերում են կազմակերպությունում  աշխատողների վկայությունները: Նրանք  հայտարարել էին, որ վախենում են բռնության դեպքերի  մասին հայտնել հնարավոր հեռացման պատճառով: Նրանց կարծիքով՝ ՄԱԿ-ի ղեկավարությունն ուշադրություն չի դարձնում խնդրին, եւ ամբողջ աշխարհում գործող կազմակերպության գրասենյակներում քրեական միջադեպերն անպատիժ են մնացել: