Ֆրանսիան պահանջել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի (ԱԽ) արտակարգ նիստ հրավիրել Սիրիայի իրավիճակի վերաբերյալ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը այս մասին գրառում է արել թվիթերյան իր էջին:

«Սիրիա՝ Գուտա, Իդլիբ, Աֆրին. Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում»,- մասնավորապես գրել է Լե Դրիանը: 

Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ նշել է, որ առավոտյան բանակցել է իր թուրք գործընկերոջ հետ: