2017 թվականին աշխարհում էլեկտրական շարժիչներով մեքենաների վաճառքը 2016 թվականի համեմատ ավելացել է 57 տոկոսով` մինչեւ 1.2 մլն միավոր, ինչը նոր ռեկորդ է: Այս մասին հայտնում է «Ավտոցենտրը»:

Ըստ հրապարակված տվյալների՝ երկրորդ տարին անընդմեջ էլեկտրական մեքենաների վաճառքի համաշխարհային առաջատարը Չինաստանն է, որտեղ էլեկտրական մեքենաների շուկան անցյալ տարի աճել է 72 տոկոսով, վաճառվել է մինչեւ 602 հազար մեքենա:

Նշվում է, որ 2017 թվականին Եվրամիությունում վաճառվել է 307 հազար էլեկտրական մեքենա, ինչը 38 տոկոսով ավելին է, քան 2016 թվականին, իսկ ԱՄՆ-ում՝ մոտ 200 հազար, ինչը 27 տոկոսով ավելին է 2016 թվականի համեմատ: