Լոնդոնի Bonhams աճուրդային տունը վաճառքի կհանի «Ֆորմուլա 1» դասի մրցավազքի եռակի չեմպիոն բրազիլացի Այրթոն Սեննայի McLaren-Ford MP4/8 մրցավազքային մեքենան, որով 1993 թվականին նա Մոնակոյի մրցավազքի գրան պրին է շահել։ Այս մասին հայտնել է աճուրդային տան ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Daily Telegraph-ի տվյալներով մեքենան կվաճառվի մայիսին 6,3 մլն դոլարով։ Պոտենցիալ գնորդներից մեկը կարող է լինել բրիտանական «Մերսեդես» խմբի վարորդ Լյուիս Հեմիլթոնը, որի համար Սենան կուռք էր։



























