Դերասան եւ Քալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը վաճառել է իր Bugatti Veyron 2.5 մլն դոլարով։ Գնորդը շքեղ մեքենաների դիլեր Օբի Օքեքեն է։Նա մեքենան գնել է վերավաճառելու նպատակով, մեքենայի վազքը 1600կմ է, հաղորդում է Motor-ը։
Ձեւափոխված Grand Sport Vitesse-ը ձեռք էր բերվել 2014 թվականին։ Այն հագեցած է 8 լ ծավալով 4-մխոցանի W16 շարժիչով, որը հագեցած է նոր բարեկարգված տուրբոներմղիչով, ունի 1200 ձիաուժ հզորություն։
100 կիլոմետր ճանապարհն Bugatti Veyron Grand Sport-ն անցնում է 2,6 վայրկյանում, առավելագույն արագությունը 410 կմ/ժ է։
Ավելի վաղ, Kreisel ընկերությունը Առնոլդ Շվարցենեգերի համար կառուցել էր աշխարհում առաջին էլեկտրական Hummer H1-ը։




























