Մեծ Բրիտանիայում գտնվող  նախկին ԳՀՎ գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստեր  թունավորման մեջ Ռուսաստանի ներգրավվածության մասին մեղադրանքները սադրիչ բնույթ են կրում եւ ուղղված են, մասնավորապես, ՌԴ-ի հանդեպ վստահության խաթարմանը՝ որպես Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընդունող երկրի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ «բազմիցս զգուշացրել է. Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ արեւմտյան լրատվամիջոցները կսկսեն լայնամասշտաբ քարոզարշավ՝ ուղղված Ռուսաստանի վարկաբեկման եւ վստահության խաթարմանը՝ որպես Ֆուտբոլի աշխարհի առաջնության տիրոջ»:

«Ինչպես եւ մենք ենթադրում էինք՝ բրիտանացիները հատկապես ակտիվ են, ովքեր չեն կարողանում ներել Ռուսաստանին, որ մեր երկիրը հաղթեց 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի գավաթի անցկացման արդար պայքարում: Բրիտանական ԶԼՄ-ները ակտիվորեն տարածում են գալիք Աշխարհի գավաթի բոյկոտի կոչերը: Նման առաջարկները արվում են ոչ միայն լրագրողների, այլեւ պաշտոնյաների, մասնավորապես` Արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի եւ Տուգենդհաթի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի կողմից: Պատրվակն էլ Սկրիպալի թունավորումն էր, որի հետաքննությունը ոչ միայն չի ավարտվել, այլեւ, փաստորեն, դեռ չի սկսվել», - նշել է ԱԳՆ-ն:

 «Ընդ որում, բրիտանացիները դեռ չեն որոշել՝ ո՞վ պետք է  բոյկոտի սպորտային միջոցառումը՝ թագավորական ընտանիքի անդամները, պաշտոնյաները եւ այլ պաշտոնական անձինք կամ անմիջապես Անգլիայի ֆուտբոլի հավաքականը», — նշել են նախարարությունում:

Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային գործակալի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին  Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:

Ռուսաստանը պատասխանատու է նախկին ռուսական լրտեսի թունավորման համար

ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության արժեքավոր գործակալներից էր

Ոստիկանությունը Սկրիպալի կնոջ եւ որդու գերեզմաններից ծաղիկները տարել է

Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառները

Ոստիկանությունը սկսել է քննել Սկրիպալի՝ տանը թունավորվելու տարբերակը

Սկրիպալի թունավորման վայրից հոսպիտալացված ոստիկանը խոսել է

Մենք որեւէ փաստ չենք լսել Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության մասին. Լավրով

Նախկին գնդապետ Սկրիպալի թունավորման վայրում աշխատող փրկարարները հիվանդանոցում են հայտնվել