Սիդնեյի համալսարանի աշխատակիցները (Ավստրալիա) հին եգիպտական սարկոֆագում գտել են մարդու մումիայի մնացորդները, որն ավելի քան 150 տարի համարվում էր դատարկ, գրում է ABC News Australia-ն:

Հին եգիպտական սարկոֆագը, որը գնահատվում է 2500 տարեկան,  Ավստրալիա 1.5 դար առաջ է բերվել: Այն համարել են դատարկ եւ այդ ժամանակվանից չեն բացել: Եվ միայն հիմա գիտնականները որոշել են բացել կափարիչը:

Պահպանվել է սակայն մումիայի ընադմենը 10 տոկոսը: Գիտնականները 3D մոդելի ստացման համար լազերային սկանավորում են արել, իսկ հետո մանրամասն համակարգչային տոմոգրաֆիա: Պարզվել է, որ մումիան պատկանել է 30 տարեկան մարդու: