Մեծ Բրիտանիան մերժել է հանցագործների հանձման դիմումների մեծ մասը Թերեզա Մեյի՝ ներքին գործերի նախարար լինելու շրջանում։ Երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վերջին տասնհինգ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի կոմպետենտ մարմիններ են ուղարկվել 83 հարցում քրեական պատասխանատվություն սահմանող դատավճիռների իրականացման համար անձանց հանձնման համար։ Այս պահին ուղարկված 83 հարցումներից մերժվել է 60 անձանց հանձնումը։ Ապա խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել, որ 60-ից 55–ի հանձնումը մերժվել է փախստականի կարգավիճակի կամ ապաստարանի տրամադրման հետ կապված, քանի որ քրեական հետապնդումն ճանաչվել է որպես քաղաքական շարժառիթ»,–ասել է նա։ 

«Ցանկանում եմ նշել, որ այդ անձանց հանձնման մերժումն մենք ստացել ենք 2010-2016 թթ. միջեւ ընկած ժամանակահատվածում, երբ ներքին գործերի նախարար էր տիկին Մեյը»,–հավելել է Սահակ Կարապետյանը։