Ղազախստանի Ատիրաու ֆուտբոլային ակումբի ադրբեջանցի գլխավոր մարզիչ Ռամիզ Մամեդովը azerifootball.com-ին ասել էր, որ քանի դեռ ինքն աշխատում է Ատիրաուում` հայ այնտեղ չի լինի: Մինչեւ Մամեդովի գլխավոր մարզիչ դառնալը Ատիրաուում էր հանդես գալիս Տիգրան Ղարաբաղցյանը:
Մամեդովի հայտարարությանն անմիջապես արձագանքել են թիմի երկրպագուները, որոնք անթույլատրելի է համարել ադրբեջանցու նացիստական մոտեցումները:
Ատիարու ակումբի երկրպագուների հայտարարությունը.
Մենք, ի գիտություն Մամեդովի տեղեկացնում ենք, որ Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ միասնության, ընկերության եւ համաձայնության մթնոլորտում ապրում են ավելի քան 100 ազգությունների ներկայացուցիչներ:
Մեր թիմում միշտ խաղացել են ղազախներ, ռուսներ, ադրբեջանցիներ, չեչեններ, ուկրաինացիներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ: Ատիրաուի ստադիոնում մեր ֆուտբոլային ակումբին աջակցում են տարբեր ազգության մարդիկ:
Ֆուտբոլն աշխարհի թիվ մեկ մարզաձեւն է: Ֆուտբոլային թիմը քաղաքի, տարածաշրջանի եւ նույնիսկ ամբողջ երկրի այցեքարտն է եւ իմիջը:
Եթե դուք ազգությամբ եք որոշում խաղացողին, ապա դա ցույց է տալիս, թե որպես մարդ ինչ եք դուք ձեզանից ներկայացնում: Ղարաբաղցյանի մասին ի լուր բոլորի խոսել` հարգալից չէ: Եվ կարեւոր չէ, որ Տիգրան Ղարաբաղցյանը ոչինչ չի ցուցադրել կանաչ խաղադաշտում: Մեզ չի վերաբերում ձեր լեռնայինղարաբաղյան հակամարտությունները, այդ պատճառով ձեր հակամարտությունները ձեզ պահեք եւ թողեք Ադրբեջանում: Դուք այժմ Ղազախստանում են: Այստեղ չկա նացիոնալիզմի տեղ: Չհասցնելով լիարժեք դառնալ գլխավոր մարզիչ` դուք արդեն ամպագոռգոռ հարցազրույցներ եք տալիս: Ձեր նացիստական հայացքներով դուք արդեն կորցրել եք ֆանատների եւ երկրպագուների հարգանքը:
СПОРТ ВНЕ ПОЛИТИКИ! SAY NO TO RACISM!





























