Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի դստերը դուրս են գրում հիվանդանոցից: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Sky-ի տվյալներով՝ Յուլիա Սկրիպալը երեքշաբթի դուրս կգրվի Սոլսբերիի հիվանդանոցից, որտեղ գտնվում է մարտի սկզբից՝ թունավորման պահից ի վեր: Հեռուստաալիքի զրուցակիցը հայտնել է, որ նա պետք է դուրս գրվեր դեռեւս երեկ, սակայն եւս մեկ գիշեր է անցկացրել հիվանդանոցում:

Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին հիվանդանոցի ղեկավարությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: