Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը փետրվարի 12-ին Գերմանիայի Մուելհայմ քաղաքում տասը ռաունադանոց մենամարտ կանցկացնի խորվաթ Ստյեպան Բոժիչի հետ: 2010թ. նոյեմբերին Կարլ Ֆրոչից կրած պարտությունից հետո սա կլինի Աբրահամի առաջին մենամարտը: 36-ամյա Բոժիչը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 24 հաղթանակ, կրել 4 պարտություն: Խորվաթ բռնցքամարտիկը վերջին մենամարտում սուպերմիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար պարտվեց Դիմիտրի Սարտիսոնին:

30-ամյա Աբրահամը Բոժիչի հետ մենամարտով կնախապատրաստվի մայիսին կայանալիք Super Six մրցաշարի կիսաեզրափակիչում WBA վարկածով երկրորդ միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի հետ մենամարտին: