Գերմանական Օբերհաուզեն քաղաքի օկեանարիումում հուշահամալիր է բացվելու՝ նվիրված հայտնի գուշակ ութոտնուկ Պաուլին:
Համալիրը 1,8 մետր բարձրությամբ արձան է. ութոտնուկ Պաուլը ֆուտբոլային գնդակի վրա:
Դամբարանի բացումը նախատեսված է հունվարի 20-ին:
Ութոտնուկ Պաուլը հայտնի է դարձել 2010թ. աշխարհի առաջնության ժամանակ: Այն ժամանակ կենդանին ճիշտ էր գուշակել առաջնության խաղերի, այդ թվում եզրափակչի արդյունքները, երբ հանդիպում էին Իսպանիայի եւ Հոլանդիայի հավաքականները:




























