Այսօր, հունվարի 18-ին Բաքվում տեղի է ունեցել մարզական վիճակախաղի պետական ձեռնարկության` «Ազերիիդմանսերվիսի» շնորհանդեսը: Բաքվում եւ Աբշերոնում բացվել են 60-70 խաղադրույքի ընդունման կետեր: Առաջիկայում ամբողջ Ադրբեջանի տարածքում կբացվեն մինչեւ 300 կետեր: Դրանց գործունեությունը կվերահսկի Ադրբեջանի Սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ Հարկերի նախարարությունները: Տեխնիկական սպասարկումը կիրականացնի թուրքական «İnteltek» ընկերությունը, հաղորդում է apasport.az-ը: Պետական ձեռնակության տնօրեն Ազեր Մագերամովը հայտարարել է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիեւն ու Կառավարությունն օրինական դաշտ են բերել տոտալիզատորը, իսկ սեւ շուկայով կզբաղվեն իրավապահ մարմինները: Պետական մենաշնորհ կլինի նաեւ բուքմեքերական կայքերի դաշտում: Բոլոր օտարերկրյա կայքերը Ադրբեջանի տարածքում կփակվեն, իսկ խաղադրույքների գործակիցները կսահմանի պետական ձեռնարկությունը: