Շախմատի Վեյկ Ան Զեեի սուպերմրցաշարի չորրորդ տուրի պարտիաներից առայժմ ավարտվել է միայն մեկը: Լեւոն Արոնյանը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ պարտիայում, օգտվելով մրցակցի կոպիտ սխալից, արդեն 26-րդ քայլում ստիպեց մրցակցին հանձնվել: Արոնյանը խաղում էր սպիտակ ֆիգուրներով: Այս հաղթանակից հետո Արոնյանը 2,5 միավորով հավասարվեց առաջատար Հիկարու Նակամուրային, որը սեւերով մրցում է Անիշ Գիրիի հետ: