Մելբուռնում մեկնարկած թենիսի Մեծ Սաղավարտի տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնությունում տեղի են ունենում առաջին շրջանի հանդիպումները: Դավիթ Նալբանդյանի (Արգենտինա) առաջին մրցակիցն ավստրալացի Լեյթոն Հյուիթն էր: Թենիսիստների հանդիպումը շարունակվել է 4 ժամ 50 րոպե: Նալբանդյանը հաղթել է 3:6, 6:4, 3:6, 7:6 (7:1), 9:7 հաշվով:
Երկրորդ շրջանում Նալբանդյանի մրցակիցը կլինի լիտվացի Ռիկարդաս Բեռանկիսը:
Ավստրալիայի բաց առաջնության ընդհանուր մրցանակային հիմնադրամը 25 միլիոն ավստրալական դոլար է:




























