WMUR-TV հեռուստաալիքի եթերում եղանակի տեսության ժամանակ ստուդիայում հանկարծակի խոշոր սեւ ու սպիտակ շուն է հայտնվել։ Կենդանին անցել է հաղորդավար Ջոշ Ջաջի ետեւով, որն այդ պահին պատմում էր ամերիկյան Նյու Հեմփշիր նահանգի Մանչեսթրում եղանակային պայմանների մասին, փոխանցում է Lenta-ն։
Շունը անվրդով զբոսնել է՝ անակնկալի բերելով հաղորդավարին։ Ջաջը չի իմացել, որ իր գործընկերներից Էմին իր կենդանուն՝ Բելուին իր հետ աշխատանքի է բերել։
Օդերեւությաբանը իր էմոցիաներով կիսվել է Twitter-ում՝ առաջարկելով բոլոր հեռուստաընկերություններին հոգ տանել բոլոր շների մասին, որոնք կզբոսնեն եղանակի տեսության ժամանակ։











