Շախմատի Վեյկ Ան Զեեի 73-րդ սուպերմրցաշարի մասնակիցներն այսօր, հունվարի 19-ին հանգստանում են: Վաղը, հունվարի 20-ին կայանալիք 5-րդ տուրում կենտրոնականը կլինի Վլադիմիր Կրամնիկի եւ Լեւոն Արոնյանի մրցախաղը:
Չորս տուրից հետո առաջին տեղը 3-ական միավորով կիսում են Հիկարու Նակամուրան ու Վիշվանաթան Անանդը: Կեսական միավոր են հետ Արոնյանը, Անիշ Գիրին եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը:
4-րդ տուր. 18 հունվարի
Անանդ - Վան Հաո` 1:0, Գրիշչուկ - Կրամնիկ` 0,5:0,5, Արոնյան - Նեպոմնյաշչի` 1:0, Շիրով - Վաշյե-Լագրավ` 0:1, Գիրի - Նակամուրա` 0,5:0,5, Պոնամարյով - Կարլսեն` 0,5:0,5, Լամի - Սմիթս` 0,5:0,5
Մրցաշարային վիճակը. Անանդ, Նակամուրա` 3-ական միավոր, Արոնյան, Վաշյե-Լագրավ, Գիրի` 2,5-ական, Նեպոմնյաշչի, Կրամնիկ, Պոնոմարյով, Սմիթս, Լամի` 2-ական, Կարլսեն, Գրիշչուկ` 1,5-ական, Վան Հաո` 1, Շիրով` 0,5
5-րդ տուր. 20 հունվարի. 16.30
Սմիթս - Անանդ, Կարլսեն - Լամի, Նակամուրա - Պոնոմարյով, Վաշյե-Լագրավ - Գիրի, Նեպոմնյաշչի - Շիրով, Կրամնիկ - Արոնյան, Վան Հաո - Գրիշչուկ





























