Մանչեսթեր Յունայթեդի եւ Ֆրանսիայի հավաքականի լեգենդար հարձակվող Էրիկ Կանտոնան վերադարձել է մեծ ֆուտբոլ: 44-ամյա ֆրանսիացին նշանակվել է ամերիկյան Նյու Յորք Կոսմոս թիմի տնօրեն: Կոսմոսը 20-րդ դարի 70-80-ականների ուժեղագույն ամերիկյան թիմերից էր: Ժամանակին Կոսմոսում են կարիերան ավարտել Պելեն ու Բեկենբաուերը:

1997-ին Մանչեսթեր Յունայթեդից հեռանալուց հետո Կանտոնան որոշ ժամանակ զբաղեցրեց ծովափնյա ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: