Ֆուտբոլի Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Բարսելոնան մրցակցի խաղադաշտում 1:3 հաշվով պարտվեց Բետիսին: Մեկնարկային յոթ րոպեների ընթացքում երկու անգամ Բետիսի կազմում աչքի ընկավ Խորխե Մոլինան` 2-րդ եւ 7-րդ րոպեներին: Միայն 38-րդ րոպեին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: 45-րդ րոպեին Արսուն հաշիվը դարձրեց 3:1:

Թիմերի առաջին խաղում Բարսելոնան հաղթել էր 5:0 հաշվով: Պայքարը կիսաեզրափակիչում կշարունակեն կատալոնացիները: Բարսելոնայի հաջորդ մրցակիցը կլինի Ալմերիան, որը 3:2 հաշվով հաղթեց Դեպորտիվոյին: Առաջին խաղում եւս հաղթել էր Ալմերիան` 1:0: