Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանն աջ ազդրի վնասվածքի պատճառով չկարողացավ ավարտին հասցնել լիտվացի Ռիչարդաս Բերանկիսի հետ հանդիպումը: Մրցակցի օգտին 1:6, 0:6, 0:2 հաշվի ժամանակ Նալբանդյանը հրաժարվեց շարունակել պայքարը:




























