Փետրվարի 5-ին ԱՄՆ Մեյվուդ քաղաքում նախատեսված պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին միջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Վանես Մարտիրոսյանի մենամարտը չի կայանա` համապատասխան մրցակցի բացակայության պատճառով:

Մարտիրոսյանի մենեջեր Սթիվ Ֆեյդերը հայտնել է, որ Մեյվուդում պետք է կայանար ութ ռաունդանոց մենամարտ, սակայն հավասարազոր մրցակցի գտնել չի հաջողել: Մարտիրոսյանը կշարունակի մարզումները մարզիչ Ֆրեդի Ռոաչի հետ եւ մենամարտ կանցկացնի մարտին: