Ֆուտբոլի Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի Ռեալը նվազագույն հաշվով առավելության հասավ Մադրիդի Աթլետիկոյի նկատմամբ: Միակ գնդակը 23-րդ րոպեին խփեց Քրիշտիանու Ռոնալդուն:

Առաջին խաղում եւս հաղթել էր Ռեալը` 3:1:

Իսպանիայի Արքայական գավաթի կիսաեզրափակիչում Ռեալի մրցակիցը կլինի Սեւիլիան: Մյուս զույգը կազմել են Բարսելոնան  ու Ալմերիան: Առաջին հանդիպումները տեղի կունենան հունվարի 26-ին, պատասխանները` փետրավրի 2-ին: