Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում Միլանը 3:0 հաշվով պարտության մատնեց Բարիին եւ դուրս եկավ հաջորդ փուլ:
Բարիի հետ խաղում աչքի ընկան Իբրահիմովիչը, Մերկելը եւ Ռոբինյոն: Նշենք, որ 18-ամյա Ալեքսանդր Մերկելը, որ ազգությամբ գերմանացի է Ղազախստանից, բազմիցս ցանկություն է հայտնել հանդես գալ Ռուսաստանի հավաքականում:
Միլան - Բարի 3:0
Իբրահիմովիչ, 19, Մերկել, 45+1, Ռոբինյո, 65





























