Շախմատի Վեյկ Ան Զեեի սուպերմրցաշարի 5-րդ տուրում տանելով երրորդ հաղթանակը` աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տեղում Հիկարու Նակամուրան է` 3,5, Լեւոն Արոնյանը Մաքսիմ Վաշյե-Լագրավի եւ Անիշ Գիրիի հետ բաժանում է երրորդ տեղը` 3-ական միավոր:

5-րդ տուր
Վան Հաո (Չինաստան) - Գրիշչուկ (Ռուսաստան) - 1:0
Կրամնիկ (Ռուսաստան) - Արոնյան (Հայաստան) - 0,5:0,5
Սմիթս (Հոլանդիա) - Անանդ (Հնդկաստան) - 0:1
Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Շիրով (Իսպանիա) - 0,5:0,5
Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Գիրի (Հոլանդիա) - 0,5:0,5
Նակամուրա (ԱՄՆ) - Պոնոմարյով (Ուկրաինա) - 0,5:0,5
Կարլսեն (Նորվեգիա) - Լամի (Հոլանդիա) - 1:0

Մրցաշարային վիճակը. Անանդ - 4 միավոր, Նակամուրա - 3,5, Արոնյան, Վաշյե-Լագրավ, Գիրի - 3-ական, Կրամնիկ, Նեպոմնյաշչի, Պոնոմարյով, Կարլսեն - 2,5, Վան Հաո, Սմիթս, Լամի - 2, Գրիշչուկ - 1,5, Շիրով - 1