Այսօր, հունվարի 21-ին Սանկտ Պետերբուրգում հայտնի կդառնան ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների Համագործակցության գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները:

Կիսաեզրափակիչի առաջին խաղում կմրցեն Ադրբեջանի եւ Ռուսաստանի չեմպիոններ Ինտերն ու Զենիթը:

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Լատվիայի Սկոնտոն եւ Բելառուսի Շախտյորը:

Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 23-ին: