Քիցբյուելում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը նախորդած մարզման ժամանակ լուրջ վնասվածքներ է ստացել 29-ամյա ավստրիացի լեռնադահուկորդ Հանս Գրյուգերը: Մեկնարկից մի քանի վայրկյան անց մարզիկը փորձել է երկար ցատկով հաղթահարել թակարդ կոչվող հատվածը, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունը եւ ընկնելիս վնասել է գլուխն ու կրծքավանդակը: Ինսբրուկում Գրյուգերին գլխուղեղի նյարդավիրաբուժական վիրահատություն են արել: Մարզիկի կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է Newsru-ն:





























