Ֆուտբոլի Ասիայի առաջնության եզրափակիչ մրցաշարը, որն անցկացվում է Քաթարում մտել է վճռական փուլ: Կիսաեզրափակիչի առաջին ուղեգրերը նվաճել են Ճապոնիայի եւ Ուզբեկստանի հավաքականները:

Առաջնության կազմակերպիչ Քաթարի հավաքականը վերջին րոպեին բաց թողած գոլի պատճառով պարտվել է ճապոնացիներին` 2:3:

Առաջին անգամ կիսաեզրափակիչ է մտել Ուզբեկստանի հավաքականը, որը 2:1 հաշվով առավելության է հասել Հորդանանի թիմի նկատմամբ:

Այսօր, հունվարի 22-ին կիսաեզրափակիչի մյուս խաղերում կհանդիպեն Ավստրալիան ու Իրաքը եւ Իրանն ու Հարավային Կորեան: