Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող շախմատի սուպերմրցաշարի 8-րդ տուրում այսօր, հունվարի 23-ին Լեւոն Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Արոնյանը հանդես կգա սեւ ֆիգուրներով:
Երեկ, հունվարի 22-ին կայացած 7-րդ տուրում Արոնյանը սեւերով պարտության մատնեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին: Ամերիկացի Հիկարու Նակամուրան առավելության հասավ հոլանդացի Յան Սմիթսի նկատմամբ եւ 5,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 7-րդ տուրի կենտրոնական պարտիայում ոչ ոքի խաղացին աշխարհի առաջին համար Մագնուս Կարլսենն ու Անանդը, որը 5 միավորով երկրորդ տեղում է: Երրորդ տեղը 4,5-ական միավորով կիսում են Արոնյանն ու Կրամնիկը:
7-րդ տուր
Կարլսեն (Նորվեգիա) - Անանդ (Հնդկաստան) - 0,5:0,5
Նակամուրա (Ճապոնիա) - Սմիթս (Հոլանդիա) - 1:0
Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լամի (Հոլանդիա) - 0,5:0,5
Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Պոնոմարյով (Ուկրաինա) - 0,5:0,5
Կրամնիկ (Ռուսաստան) - Գիրի (Հոլանդիա) - 1:0
Վան Հաո (Չինաստան) - Շիրով (Իսպանիա) - 0,5:0,5
Գրիշչուկ (Ռուսաստան) - Արոնյան (Հայաստան) - 0:1
Մրցաշարային վիճակը. Նակամուրա - 5,5, Անանդ - 5, Արոնյան, Կրամնիկ - 4,5-ական, Կարլսեն, Նեպոմնյաշչի, Վաշյե-Լագրավ - 4-ական, Պոնոմարյով - 3,5, Գիրի, Վան Հաո - 3-ական, Լամի - 2,5, Գրիշչուկ, Սմիթս - 2-ական, Շիրով - 1,5:
8-րդ տուր. 23 հունվարի, 16.30
Անանդ - Արոնյան, Շիրով - Գրիշչուկ, Գիրի - Վան Հաո, Պոնոմարյով - Կրամնիկ, Լամի - Նեպոմնյաշչի, Սմիթս - Վաշյե-Լագրավ, Կարլսեն - Նակամուրա:





























