Շախմատի Վեյկ Ան Զեեի սուպերմրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Աշխարհի առաջին համար Մագնուս Կարլսենը հաղթեց առաջատար Հիկարու Նակամուրային:

Առաջին տեղը 5,5-ական միավորով կիսում են Անանդն ու Նակամուրան: Արոնյանը, Վաշյե-Լագրավը, Կարլսենն ու Կրամնիկն ունեն 5-ական միավոր:

8-րդ տուր

Անանդ (Հնդկաստան) - Արոնյան (Հայաստան) - 0,5:0,5
Պոնոմարյով (Ուկրաինա) - Կրամնիկ (Ռուսաստան) - 0,5:0,5
Լամի (Հոլանդիա) - Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - 0,5:0,5
Սմիթս (Հոլանդիա) - Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - 0:1
Գիրի (Հոլանդիա) - Վան Հաո (Չինաստան) - 1:0
Կարլսեն (Նորվեգիա) - Նակամուրա (ԱՄՆ) - 1:0
Շիրով (Իսպանիա) - Գրիշչուկ (Ռուսաստան) - 1:0

Մրցաշարային վիճակը. 1-2. Անանդ, Նակամուրա - 5,5-ական, 3-6. Արոնյան, Վաշյե-Լագրավ, Կարլսեն, Կրամնիկ - 5-ական, 7. Նեպոմնյաշչի - 4,5, 8-9. Գիրի, Պոնոմարյով - 4-ական, 10-11. Վան Հաո, Լամի - 3-ական, 12. Շիրով - 2,5, 13-14. Գրիշչուկ, Սմիթս - 2-ական:

9-րդ տուր. 25 հունվարի. 16.30

Նակամուրա  - Անանդ, Վաշյե-Լագրավ  - Կարլսեն, Նեպոմնյաշչի  - Սմիթս, Կրամնիկ  - Լամի, Վան Հաո  - Պոնոմարյով, Գրիշչուկ  - Գիրի, Արոնյան  - Շիրով: