Մադրիդի Աթլետիկոյի արգենտինացի հարձակվող, Մարադոնայի փեսա Սերխիո Ագուերոն հաջորդ մրցաշրջանից հանդես կգա Մադրիդի Ռեալում, հաղորդում է AS-ը:
Պարբերականի տվյալներով, Արքայական ակումբը հունիսին ռմբարկուի համար կվճարի տրանսֆերային գինը` 45 միլիոն եվրո:
Ագուերոն վերջերս էր երկարաձգել պայմանագիրը Աթլետիկոյի հետ:




























