Շոտլանդիայի Գլազգո քաղաքում հրշեջ ծառայության ավելի քան 120 աշխատակից է ներառվել խոշոր հրդեհի մարման աշխաանքներին, զոհվածների մասին տվյալներ չկան, ասվում է Շոտլանդիայի Հրշեջ- փրկարարական ծառայության հայտարարության մեջ։

«Մերձակա տները տարհանված են՝ կանխարգելիչ նպատակներով։ Կրակը տարածվում է հարեւան շենքերի վրա, իսկ հրշեջ աշխատակիցները բոլոր ջանքերը գործադրում են կրակը տեղայնացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Գրազգոյի գեղարվեստական ուսումնարանի տարածքում հրդեհի մասին հաղորդագրություն էր ստացվել այս գիշեր։ Դեպքի վայր է ժամանել ավելի քան 20 հրշեջ հաշվարկ։

Կրակն արդեն ընդգրկել է Mackintosh building ուսումնական կորպուսը, նաեւ՝ «մի քանի այլ շենքեր», այդ թվում 02 ABC գիշերային ակումբը , որին «զգալի վնաս է պատճառվել»։