Ֆուտբոլի Ավստրալիայի առաջնության Մելբուռն Վիքթըրի եւ Մելբուռն Հարթ թիմերի խաղում կոպտագույն խախտմամբ է Հարթի հարձակվող Անդրիան Զարուի առաջխաղացումը կասեցրել Վիքթըրիի պաշտպան Քեւին Վինսենթ Մասքեթը: 37-ամյա ավստրալացի պաշտպանն իր կոշտ ու կոպիտ խաղով հայտնի է դեռեւս Անգլիայում հանդես գալու տարիներից: Ժամանակին նա լուրջ վնասվածքներ է հասցրել Բելամիին եւ Դյուգարիին, իսկ երիտասարդ Էշլի Յանգին զգուշացրել էր, որ չփորձի շրջանցել իրեն, այլապես կկոտրի ոտքերը:





























