Նյու Յորքի հյուրանոցներից մեկի ռեստորանում 1.500 դոլար արժողությամբ պաղպաղակ են վաճառում: Աղանդերը կոչվում է «Արտասովոր արջ»: Շեֆ-խոհարարներն աղանդերի դիզայնն ու դրա բաղադրությունը մի ամբողջ ամիս են մշակել:
«Մենք առաջնակարգ բաղադրիչներ ենք օգտագործում: Օրինակ՝ մադագասկարյան վանիլին, որը շատ թանկ է: Նաեւ Իտալիայից բերված սեւ տրյուֆելներ ենք օգտագործում, սննդային ոսկի եւ արծաթ: Եվ, իհարկե, մենք աղանդերը պատրաստում ենք ստեղծագործական ոգեշնչմամբ»,- պատմել է հրուշակագործ Ռոսարիո Վակաբայաշին:
Պաղպաղակի գնդիկը թաքցնում են սպիտակ շոկոլադի մեջ: Վերեւից այն զարդարում են կարամելից թելիկներով եւ բազմերանգ թիթեռներով, որոնք նույնպես ուտելի են: Դրանից հետո եւս մի քանի շտրիխ ոսկով, եւ աղանդերը պատրաստ է:
Պաղպաղակը մատուցում են հատուկ պատվիրված տարայով: Դրա ստորին հատվածը ճենապակե գավաթ է, վերինը՝ հախճախակե մկնիկ: Հաճախորդը կարող է տանել այն: Հենց դա էլ աղանդերի ամենաթանկ մասն է: Տարան ռեստորանում թողնելու դեպքում պաղպաղակը 300 դոլար կարժենա:











