Ռուսաստանի Ռազմածովային նավատորմը (ՌԾՆ) այս տարվա արդյունքներով կստանա 26 նոր նավեր եւ մոտորանավեր, որոնցից չորսը զինված կլինեն «Կոլիբր» հրթիռային համալիրով: Այս մասին կիրակի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է ՌԾՆ օրվա առիթով հանդիսավոր ընդունելության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

2018 թվականին նավատորմը ընդհանուր պետք է ստանա 26 նոր նավեր եւ մոտորանավեր, այդ թվում՝ «Կոլիբր» հրթիռային համալիրով 4 նավ»,- ասել է պետության ղեկավարը:

Նա հիշեցրել է, որ այս տարի նավատորմն արդեն ստացել է 4 վերջրյա նավեր, մեկ հակադիվերսիոն մոտորանավ եւ մատակարարման 4 նավ:

«Վերազինման եւ արդիականացման լավ տեմպերը մեր նավաշինական ոլորտի աշխատակիցների վիթխարի վաստակն է, նրանց պրոֆեսիոնալիզմի եւ գործի հանդեպ պատասխանատու վերաբերմունքի արդյունքը»,- նշել է ՌԴ նախագահը:

Պուտինը հավելել է, որ ամենաժամանակակից պահանջներին համապատասխան են զարգանում նաեւ նավատորմի ենթակառուցվածքները՝ ներառյալ բազավորման օբյեկտները: