Թուրքիայի դատարանը հրաժարվել է ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին ազատ արձակել տնային կալանքից, հայտնում է Reuters–ը։
Նշվում է, որ վերաքննիչ բողոքը կփոխանցվի երկրի գերագույն դատարան։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կարգադրել է սառեցնել երկրում Միացյալ Նահանգների արդարադատության եւ ներքին գործերի նախարարների բոլոր հաշիվները։ Այս գործողությունները կապված են ԱՄՆ–ի կողմից թուրք նախարարների դեմ սահմանված պատժամիջոցների հետ։ Երկու երկրների հարաբերություններում տեղ գտած լարվածությունը կապված է Թուրքիայում կալանավորված ամերիկացի պաստորի գործի հետ։


























