«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների  շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության պայմանական արտահերթ նիստ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում, ըստ զորավարժությունների սցենարի, առկա իրավիճակի մասին եւ ներկայացրել որոշակի հարցերի լուծման ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Երկրի վարչապետը կարեւորել է «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունավետ իրականացումը եւ սցենարային իրավիճակից բխող զեկույցները լսելուց հետո հանձնարարել շարունակել համակարգված եւ օպերատիվ աշխատանքները՝ պետական կառավարման համակարգի բնականոն եւ լիարժեք գործունեությունն ապահովելու համար: