Երեւանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը, ով առաջադրվել է «Քաղաքացիական հասարակություն» նախաձեռնության կողմից,ներկայացրել է իր նախընտրական ծրագրի հիմնական դրույթները։

Նրա խոսքերով՝ ընտրություններում իր հաղթանակի դեպքում ծրագրում է արգելել շինարարական աշխատանքները Երեւանի կենտրոնում։ Բացի այդ, ըստ նրա, Երեւանի գլխավոր հատակագիծը պետք է վերանայվի։

Քաղաքապետի թեկնածուն նաեւ նշել է, որ հասարակական տրանսպորտի օպերատորի ընտրության համար պետք է տենդեր հայտարարվի։

Թարխանյանը ծրագրում է նաեւ նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսերը․ այժմ Երեւանը տարեկան 15 միլիոնի էլեկտրաէներգիա է ծախսում։

Թեկնածուն խոստանում է պոլիկլինիկաներում ներդնել «ընտանեկան բժիշկ» հասկացությունը։ Նրա կարծիքով՝ պետք է անձնագրավորել առողջապահական, սպորտային, մշակութային հաստատությունները եւ օլիգարխներին, ովքեր չեն վճարում էլեկտրաէներգիայի եւ ջրի համար, բերել հարկային դաշտ։