Այսօր` փետրվարի 9-ին պորտուգալացիների հետ կայանալիք ընկերական հանդիպումից առաջ, Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը երեկ Ժնեում այցելել է ՈՒԵՖԱ-ի գրասենյակ եւ հանդիպել Միշել Պլատինիի հետ, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում Պլատինին Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին նվիրել է այն գնդակը, որով խաղացել են Չեմպիոնների լիգայի 2009թ. մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը: Հիշեցնենք, որ այդ հանդիպման երկրորդ խաղակեսում Մեսին գլխի հիանալի հարվածով գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը եւ ապահովեց «Բարսելոնայի» վերջնական հաղթանակը` 2-0:





























