Բելգիացի վազորդ Ստեֆան Էնգելսը Գինեսի գրքի ռեկորդ է սահմանել: Նա 365 օրվա ընթացքում նույն քանակության մարաթոնյան` 42 կմ 195 մետր վազքատարածություն է անցել: 49-ամյա բելգիացին ընդհանուր առմամբ 15 հազար 401,175 կմ է վազել: Նրա արդյունքներից լավագույնը եղել է 2 ժամ 56 րոպե:
Նախորդ ռեկորդը պատկանում էր 65-ամյա ճապոնացի Ակինորի Կուսուդային, որը երկու տարվա ընթացքում «ընդամենը» 52 մարաթոնից բաղկացած տարածություն է վազել:





























