Հինգերորդ սերնդի ամերիկյան F-35B կործանիչը վթարի է ենթարկվել Հարավային Կարոլինայում, գրում է BBC–ն։

Նշվում է, որ օդաչուին հաջողվել է կատապուլտվել, նա հիվանդանոց է տեղափոխվել։ Այլ վիրավորներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կործանիչների այս տեսակը միակն է այն երեքից, որոնք կարողանում են ուղղահայաց վայրէջք կատարել։