Ֆրանսիայում ավարտվել է աշխարհում առաջին հոբի-հորսինգ առաջնությունը: Սա նոր մարզաձեւ է, որի մասնակիցները դաշտում ցատկոտում են ձիերով, բայց ոչ թե իսկական, այլ խաղալիք, հայտնում է Vesti-ն:
Ժամանակն այսպես անցկացնելու գաղափարի հեղինակը ֆինն դեռահասներն են: Եվ դա այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ: Այստեղ առկա է ե՛ւ մարմնամարզություն, ե՛ւ թեթեւ աթլետիկա, եւ պարարվեստ: Այս մարզաձեւը ֆիզիկական մեծ ջանքեր է պահանջում, պրոֆեսիոնալ հեծյալները դրան դրական են վերաբերվում: Ֆինլանդիայի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահը նշել է, որ սա հոյակապ ելք է նրանց համար, ովքեր առայժմ չեն կարող իրենց համար իսկական ձի ձեռք բերել:
Առաջնության ծրագրում 5 բազային տարրեր կան՝ պիաֆե (վարգ տեղում), պասաժ (զսպանականման քայլ), քառատրոփ պիրուետ, կողմնային շարժումներ եւ կիսաշրջադարձեր: Այնուհետեւ խոչընդոտների շերտ 60 սմ պատնեշներով: Եվ դրանց վրայով պետք է ցատկել ինչպես ձիուկը՝ ոտքերը չծալելով:
Առաջնությանը մասնակցել է 50 թիմ՝ յուրաքանչյուրում 6 մարդ: Հաղթողները պարգեւատրվել են այս զվարճալի մրցության հայրենիք Ֆինլանդիա ուղեգրերով:











