Փետրվարի 12-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում հրազենի գործադրումից զոհվել է 21-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով` Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով` «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:

Մահվան հանգամանքները պարզվում են, գործի շրջանակներում առայժմ ձերբակալվածներ չկան:

Ի դեպ, Թորգոմ Սարուխանյանը բանակ էր զորակոչվել Գյումրիի զինկոմիսարիատից, եւ արդեն մեկուկես տարվա զինծառայող էր: