Օրենքը թույլ տալիս է, որ մարդիկ կարողանում են զենք ունենալ, քանակը սահմանափակ չէ: Միայն թե այդ տեսակները բխի օրենքից եւ զենքն օրինական լինի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով դիտարկանը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ 70 հատ զենք ունի, որ տղամարդը պետք է կրակի:

Նա չբացառեց, որ օրենսդրորեն կփորձեն սահմանափակել զենք պահելու, կրելու քանակները, ընդգծելով, որ դա հետագայի հարց է:

Օսիպյանը նաեւ անդրադարձավ անվանական զենքեր նվիրելու պրակտիկան վերանայելու խնդրին. «Մենք արդեն վերանայում ենք: Կա վարչապետի հանձնարարական, ստուգում ենք դրանց օրինական լինելը, ժամկետի մեջ լինելը: Նաեւ համայնքային ոստիկանների գործատռույթների մեջ է մտնում այցելել բնակարաններ եւ անձամբ տանը տեղեկանալ զենքերի պահման պայմաններին: բոլորին էլ ստուգում ենք»:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե ՀՀ ոստիկանապետը եւս զենք սիրում է, թե ջութակ սիրողների շարքում է, ինչին նա արձագանքեց. «Որպես երաժշտական գործիք, իհարկե, հաճելի է լսելը»:

Հիշեցնենք, որ երբ Գագիկ Ծառուկյանին հարցրել էին, թեինչու է 70 հատ զենք պահում, նա պատասխանել էր, որ մեկը ջութակ է սիրում, ինքն էլ զենք է սիրում:

Օրինական 75 գրանցված զենք ունեմ. տղամարդը պետք է կրակի. Ծառուկյան