Ամեն տարի նոյեմբերի սկզբին Նեպալում նշվում է Շների օրը: Այս օրը չորքոտանի ընկերներին զարդարում են ծաղկաշղթաներով եւ «տիկով»՝ ճակատին արված կարմիր կետով, որը օրհնություն է նշանակում, հաղորդում է «Մոյա պլանետան»:
Նշվում է, որ այս օրը ոստիկանական շների համար հանգստյան օր են սահմանել եւ երեկույթ կազմակերպել:
Շների օրը մեծ տոնական Տիհար (Դիվալի) փառատոնի երկրորդ օրն է, որն անցկացվում է 5 օր եւ խորհրդանշում է լույսի հաղթանակը մթության դեմ:
Տիհարի մյուս օրերին նեպալցիները պատվում են նաեւ կովերին եւ ագռավներին:











