Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում Արսենալը Լոնդոնում հյուրնկալեց Բարսելոնային:
26-րդ րոպեին Դավիդ Վիլյան առաջ մղեց կատալոնացիներին: Հետագայում Լեո Մեսին եւ թիմակիցները մեկ անգամ չէ, որ կարող էին խփել երկրորդ գնդակը եւ վճռել հանդիպման ելքը, սակայն Արսենալի դարպասում գնդակ այլեւս չհայտնվեց: Իսկ դաշտի տերերը խաղի վերջում կարողացան երկու գնդակ խփել:
78-րդ րոպեին Ռոբին վան Պերսին հավասարեցրեց հաշիվը, իսկ 83-րդ րոպեին փոխարինման ելած Անդրեյ Արշավինը Արսենալին առաջին հաղթանակը պարգեւեց Բարսելոնայի հետ պաշտոնական խաղերում: Կապտանռնագույնները` Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ, ոչ մի արտագնա հաղթանակ չեն տարել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում:




























