Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում Դոնեցկի Շախտյորը Հռոմում 3-2 հաշվով առավելության հասավ Ռոմայի նկատմամբ:
Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը: 28-րդ րոպեին աչքի ընկավ Սիմոնե Պերոտան: Բայց արդեն հաջորդ րոպեին Ժադսոնը վերականգնեց հավասարությունը: Եվս յոթ րոպե անց Դուգլաս Կոստան առաջ մղեց հյուրերին: 41-րդ րոպեին Լուիս Ադրիանոն հաշիվը դարձրեց 3-1` հօգուտ ուկրաինական ակումբի:
Երկրորդ խաղակեսի միջնամասում Ժերեմի Մենեսը կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելին անել հռոմեացիներին չհաջողվեց:
Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ Շախտյորի մեկնարկային կազմում եվ փոխարինվեց 78-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը երկու անգամ կարող էր գոլի հեղինակ դառնալ հեռահար հարվածներով:




























