Սպիտակ տունը «շատ հիասթափված» է General Motors-ից, քանի որ վերջինս որոշել է հազարավոր աշխատատեղեր կրճատել։ Այս մասին հայտարարել է տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քուդլոուն՝ տեղեկացնում է AP-ը։
Նրա խոսքերով՝ Սպիտակ տանը ոչ միայն հիասթափված են, այլեւ զայրույթով են լցված այդ կապակցությամբ։ Նա նշել է, որ, փակելով Միջին Արեւմուտքի գործարանները, GM-ը «մեջքով է շրջվում» դեպի նախագահ Դոնալդ Թրամփը։ Քուդլոուն չի բացառել, որ Սպիտակ տունը կարող է միջոցներ ձեռնարկել GM-ի դեմ։
General Motors Co.-ն հայտարարել է, որ հրաժարվում է ավտոմեքենաների շատ մոդելների վերաթողարկումից, որպեսզի ավելի կենտրոնանա ինքնավար եւ էլեկտրական ավտոմեքենաների վրա։ Սրա հետ կապված՝ նա որոշել է Հյուսիսային Ամերիկայում փակել 5 գործարան եւ կրճատել 14 000 աշխատատեղ։




























