Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի առաջին խաղում Կազանի «Ռուբինը» Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում ընդունեց Հոլանդիայի գործող չեմպիոն «Տվենտեին»:

Խաղը Թաթարստանի մայրաքաղաքից տեղափոխվեց «Լուժնիկի», քանի որ ծանր եղանակային պայմաններում հնարավոր էր խաղալ միայն արհեստական խոտածածկի վրա:

15 աստիճան ցրտին ավելի լավ հարմարվեցին հյուրերը եւ, խաղի վերջին 13 րոպեների ընթացքում երկու գնդակ խփելով, հաղթեցին 2-0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Լյուկ դե Յոնգը եւ Պետեր Վիսգերհոֆը: Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից Հոլանդիայում: