Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Մակեդոնիա» օդանավակայանում փետրվարի 17-ին ծեծկռտուք է տեղի ունեցել ռուսական ԲԿՄԱ-ի ֆուտբոլի թիմի երկրպագուների միջեւ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով հունական Gazzetta.gr-ին:
Նշվում է, որր ԲԿՄԱ-ի երկրպագուները Հունաստան են ժամանել դիտելու Եվրոպայի լիգայի ԲԿՄԱ եւ հունական PAOK թիմերի հանդիպումը։
Ծեծկռտուքին մասնակցել է 12 ռուսաստանցի։ Կռվարարներին արագ կարգի են հրավիրել օդանավակայանի անվտանգության ծառայակիցները եւ ոստիկանությունը։
Նշենք, որ Եվրոպայի լիգայի 1/16-ի ԲԿՄԱ- PAOK հանդիպումը Երեւանի ժամանակով կսկսվի ժամը 00.05-ին։





























